Ադրբեջանում գազի արտահոսքից երկու տուն է պայթել

Ադրբեջանի Աբշերոնի շրջանում երկու տանը պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով կա զոհ եւ վիրավորներ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները’ հղում կատարելով Աբշերոնի շրջանի ոստիկանությանը: Երկու առանձնատներն էլ պայթել են գազի արտահոսքից:

Առաջին տունը շրջանի Մասազըր ավանի Ալեսքեր փողոցում պայթել է դեկտեմբերի 12-ին’ ժամը 16:00-ին մոտ: Տանը գտնվող երեք բնակիչները այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Երկրորդ պայթյունը Մասազըրի նույն փողոցում գտնվող տանը տեղի է ունեցել ժամը 03:00-ին: Տան վարձակալը, նրա կինը եւ երեխան այրվածքներով տարվել են հիվանդանոց, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում