Աշխարհում ռուսախոսների թիվը վերջին քսան տարում նվազել Է ավելի քան 100 միլիոնով
Նմանատիպ
Աշխարհում ռուսախոսների թիվը նվազում Է: Այդ մասին հայտնել Է կրթության եւ գիտության փոխնախարար Բենիամին Կագանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:«Վերջին մոտավորապես 20 տարում աշխարհում ռուսախոսների թվաքանակը նվազել Է մոտավորապես 120 միլիոնով: Այժմ նրանք 260 միլիոն են, այդ թվում՝ 140 միլիոնը՝ Ռուսաստանի տարածքում»,-ասել Է Կագանովը:
«Իրադրությունը շտկելու, ռուսաց լեզվի դերը բարձրացնելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում. օրինակ, վերջերս ստեղծվել Է կառավարությանն առընթեր խորհուրդ, որը գլխավորում Է Օլգա Գոլոդեցը»,-հավելել Է նա:
Առաջիկայում նախարարությունը, ի լրումն այն ամենի, ինչ արվում Է, պատրաստում Է լուրջ նախագծեր ու ծրագրեր: Խոսքը «տեղեկատվական տեխնոլոգիաների, բաց կրթության, դպրոցականներին՝ ինչպես հայրենակիցներին, այնպես Էլ այլ պետությունների քաղաքացիներին, ռուսերենով ուսուցանելու մասին Է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում