ՄՄ-ին անդամակցելը կբացի Հայաստանից գյուղմթերքի արտահանման լայն հեռանկարներ. գյուղփոխնախարար
13/12/2013 20:40
Նմանատիպ
Մաքսային միությանն անդամակցելը մեծ հեռանկարներ կստեղծի Հայաստանից գյուղատնտեսական մթերքների արտահանման համար: Այս մասին դեկտեմբերի 13-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Այս տարի պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալի 2/3-ն մատակարարվել է Ռուսաստան: Այսինքն, նաև այս առումով, մեր անդամակցությունը Մաքսային միությանը լայն հեռանկարներ կբացի մեր գյուղմթերքի արտահանմ ան ծավալների հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ արտահանող կազմակերպությունների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն, ինչը կհանգեցնի գյուղմթերքների արտահանման ծավալների աճի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում