Amnesty International-ը կրկին բողոքում է Ադրբեջանի դատական համակարգից
Նմանատիպ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություն Amnesty International-ը հայտարարությամբ է հանդես եկել ձերբակալված ադրբեջանցի լրագրողների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու կապակցությամբ:
Կազմակերպությունը Haqqin.az կայքին ուղղված նամակում նշել է, որ տեղի է ունեցել ձերբակալված լրագրող Պարվիզ Խաշիմլիի դատը: Լրագրորղը կրկին դատարան է հասցվել սև դիմակավոր մարդկանց օգնությամբ , և նրա գլուխն էլ սև շորով ծածկված էր: Մինչ դատարանի դահլիճ մտնելը լրագրողը հասցրել է բղավել, որ իրեն կտտանքների են ենթարկում:
Amnesty International-ը խորը հիասթափություն է հայտնել հատուկ ծառայողների և պետական մարմինների նկատմամբ ‘ ձերբակալվածների հանդեպ նման վերաբերմունք ցույց տալու կապակցությամբ: Կազմակերպությունը կոչ է արել իր ակտիվիստներին երեք լեզուներով’ հայերեն, անգլերեն, ռուսերեն նամակներ ուղարկել գլխավոր դատախազ Զաքիր Հարալովին’ պահանջով գործի առնչությամբ հետաքննություն սկսել: Կազմակերպությունը կոչ է անում իր միլիոնավոր ակտիվիստներին պահանջել Հարալովից պատժել մեղավոր հատուկ ծառայության աշխատակիցներին նման վերաբերմունք ցուցաբերելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում