Եվրոպայի հիսթերիան ապշեցնում է Մոսկվային

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտրարել է, որ Մոսկվան ցնցված է Արևմուտքի արձագանքից’կապված Ուկրաինայի’ ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը չստորագրելու սոււվերեն որոշման հետ:

«Զարմանք եմ արտահայտում Եվրոպայի’ հիսթերիայի հասնող արձագանքի հետ կապված: Ի՞նչ է արել Յանուկովիչը: Գուցե՞ նա դուրս է եկել միջուկային զենքի չտարածման պայմանագրից: Հայտարարե՞լ է, որ միջուկային զենք է ստեղծում: Սպանե՞լ է ինչ-որ մեկին »,- հայտարարել է Լավրովը «Россия-24 » հեռուստալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում