Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 160 անգամ
14/12/2013 13:55
Նմանատիպ
Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն’ դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ: Ինչպես տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում