ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժեշտի նամակ է հղել Իվանաշվիլիին
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին համագործակցության համար, որը տեղի է ունեցել այս տարվա ընթացքում, տեղեկացնում է Apsny.ge կայքը:
«Ես գնահատում եմ Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին Ձեր նվիրվածությունը»,-ասված է Ռասմուսենի նամակում, որը հասցեագրված է Իվանիշվիլիին և տարածել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Կարդացեք նաև’ Բարաք Օբաման նամակ է հղել Իվանաշվիլիին
Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքով՝ Իվանիշվիլիի վարչապետության տարիներին շարունակվել են բարեփոխումները, և երկիրը հասել է զգալի հաջողությունների։
Դրան զուգահեռ՝ ՆԱՏՕ-ն վստահություն է հայտնում, որ Վրաստանի նոր վարչապետն ու կառավարությունը, ընդդիմության հետ համագործակցելով, կզարգացնեն Բիձինա Իվանիշվիլիի ձեռքբերումները։
«Նման ջանքերն ավելի կամրապնդեն ժողովրդավարությունը Վրաստանում և առաջընթաց կապահովեն վրացի ժողովրդի եվրատլանտյան ձգտումներում։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ հետագա գործունեության մեջ»,-գրել է Ռասմուսենը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում