Իրանում լրտես են բռնել
14/12/2013 16:38
Նմանատիպ
Իրանի իրավապահ մարմինները Քերման քաղաքում կալանավորել են լրտեսի, որն աշխատել է բրիտանական МИ-6 գաղտնի հետախուզական ծառայության համար: Այդ մասին տեղեկացրել է Քերմանի Հեղափոխական դատարանի նախագահ Դադկխու Սալարին:
Նրա խոսքով’ կալանավորվածը 11 անգամ ուղիղ կապ է ունեցել բրիտանական ծառայության հետ, ինչպես Իրանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այդ կապերի ընթացքում ենթադրյալ լրտեսը տեղեկատվություն է տրամադրել: Ներկա դրությամբ, մեղադրյալը խոստովանել է իր հանցագործությունները, իսկ դատական գործընթացը շարունակվում է: Ենթադրյալ լրտեսի ազգությունը և այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում