Ազարովը հերքում է Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության լուրերը
Նմանատիպ
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ենթադրություն է անվանել ընդդիմադիրների այն հայտարարությունները, ըստ որոնց’ իշխանությունները մտադրություն ունեն Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցելու շուրջ փաստաթղթեր ստորագրել:
«Երկուշաբթի մենք ավարտում ենք ՌԴ-ի հետ բանակցությունները: Դրա շուրջ բազմաթիվ ենթադրություններ են արվել’ իբր մենք հանձնում ենք Ուկրաինան և ստորագրում ենք Մաքսային միության փաստաթղթերը: Ես կտրականապես հերքում եմ այդ ենթադրությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Կիևի կենտրոնում իշխանությունների կողմնակիցների հանրահավաքում հայտարարել է Ազարովը:
Ուկրաինական ընդդիմությունը բողոքի հզոր ակցիաներ է անցկացնում Կիևում այն բանից հետո, երբ Ուկրաինայի կառավարությունը կասեցրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը’ ՌԴ-ի և ԱՊՀ երկրների հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում