ԵՄ-ն դադարեցմում է Ուկրաինայի հետ Ասոցացաման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքը
Նմանատիպ
Եվրամիությունը դադարեցմում է Ուկրաինայի հետ Ասոցացաման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքը։ Այդ մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է ԵՄ Ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների փաստարկներն «ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ, իսկ երկրի նախագահի և կառավարության համաձայնագրի ստորագրման հետ կապված խոսքն ու գործը «ավելի ու ավելիորեն են տարամիտվում»։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով rbc.ru-ն, Ֆյուլեն արդեն ասել էր Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովին, որ առևտրային համաձայնագրի շուրջ երկխոսությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Կիևը հասկացնի, որ պատրաստ է ստորագրել այդ համաձայնագիրը։ Այնուամենայնիվ, ԵՄ պաշտոնյան Ուկրաինայի իշխանություններից պատասխան չի ստացել։
Օրերս Արբուզովը Ֆյուլեի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի մոտ ժամանակներս։
ԵՄ «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում Ասոցացման համաձայնագիրն ստորագրելուց հրաժարվելը հանգեցրին Կիևի կենտրոնում մինչ օրս շարունակվող ակցիաների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում