Վրաստանը գնալու է եվրաինտեգրման ուղով
16/12/2013 11:54
Նմանատիպ
Վրաստանի դիրքորոշումն անփոփոխ է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրվելու հարցում: Այս մասին Ալավերդիում լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին: «Այս հարցում յուրաքանչյուր երկիր ունի յուրահատուկ մոտեցում: Վրաստանի դիրքորոշումն այս հարցերում չի փոխվել նույնիսկ իշխանափոխությունից հետո, և մենք հետ չենք կանգնելու մեր ընտրած ուղուցնշեց նա:
Ուսուպաշվիլին ընդգծեց, որ Վրաստանն այդ մասին բազմիցս խոսել է և արդեն ցույց է տվել եվրաինտեգրման ճանապարհով շարժվելու իր վճռականությունը: Նա համոզվածություն հայտնեց, որ ոչ մի ճնշում չի կարող ստիպել Վրաստանին հետ կանգնել իր որոշումից:
Վրաստանը Վիլնյուսում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում նախաստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում