Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Երևան
Նմանատիպ
Սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երևան: Դեկտեմբերի 16-ին Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը կժամանեն Հայաստան: Ակնկալվում է նրանց հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նախորդ օրը նրանք հանդիպում են ունեցել Բաքվում’ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարատության բանակցային գործընթացի ներկա վիճակին ու հեռանկարներին առնչվող հարցեր:
Համանախագահները տարածաշրջան այցելելու իրենց մտադրության մասին հայտնել են դեկտեմբերի 5-ին’ Կիեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերի նախարար Տիերի Ռեպանտենը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցրով օգնական Վիկտորյա Նուլանդը, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ համաձայնել են շարունակել աշխատել միասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար ու խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ’ արդեն ձեռք բերված հիմքի վրա: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են կրկին հանդիպել 2014թ. սկզբին Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում