Ռուսաստանը կարող Է վարկ տրամադրել Ուկրաինային
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը չի բացառել, որ Ռուսաստանը ՈՒկրաինային վարկ կտրամադրի երկրի տնտեսությանն աջակցելու համար: Այդ մասին նա լրագրողներին հայտնել Է ռազմավարական նախաձեռնությունների գործակալության եւ «Վեդոմոստի» թերթի խորհրդաժողովի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Ուկրաինայի իրադրությունն այժմ այնպիսին Է, որ առանց այս կամ այն կողմից վարկի տրամադրման, նրանք պարզապես չեն կարողանա պահպանել տնտեսական կայունությունը»,-ասել Է Բելոուսովը: Նա հավելել Է, որ Ուկրաինայում տեղի Է ունենում արտադրության անկում, վճարային հաշվեկշռի զգալի դեֆիցիտ Է գոյացել, որն անհրաժեշտ Է փակել:
«Ուստի ես չեմ բացառում, որ նման խնդրանք կլինի, եւ որ վարկի կտրամադրվի»,-հայտարարել Է Բելոուսովը: Դրա հետ մեկտեղ նա չի կարողացել ճշտել, թե արդյոք նման որոշում կընդունվի երկու երկրների նախագահների դեկտեմբերի 17-ի հանդիպմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում