Իսրայելի պատվիրակությունը ԱՄՆ-ում կոնսուլտացիաներ Է անցկացրել Իրանի շուրջ
Նմանատիպ
Իսրայելի պատվիրակությունը երկրի վարչապետի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յոսի Կոենի գլխավորությամբ, ԱՄՆ-ում կոնսուլտացիաներ Է անցկացրել Իրանի շուրջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
Պատվիրակությունը հանդիպումներ Է ունեցել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսի, նրա տեղակալ Թոնի Բլինկենի, ինչպես նաեւ Պետդեպարտամենտի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: Քննարկման առարկա են դարձել իրանական միջուկային հիմնախնդրի «կայուն եւ համապարփակ կարգավորման» հասնելու ուղղությամբ միջազգային «վեցյակի» ջանքերը:
«Հանդիպումների ընթացքում ամերիկյան պատվիրակությունը հավաստել Է, որ նախագահ Օբամայի նպատակն Է՝ կանխել միջուկային զենքի հայտնվելն Իրանում»,-ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ավելի վաղ քանիցս հայտարարել Է, որ նոյեմբերին Ժնեւում Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունը համարում Է «պատմական սխալ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում