Տիգրան Պետրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում
16/12/2013 13:39
Նմանատիպ
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, վաստակելով 9,5 միավոր, նվաճել է բրոնզե մեդալ Վարշավայում ավարտված արագ շախմատի Եվրոպայի առաջնության մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 9,5-ական միավոր են վաստակել նաեւ մրցաշարում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած գրոսմայստերները՝ բրիտանացի Ռիչարդ Ռապորտը եւ ռուս Վլադիմիր Մալախովը: ; Պետրոսյանը նրանց զիջել Է միայն լրացուցիչ չափանիշներով:
Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Զավեն Անդրեասյանը 8,5-ական միավորով զբաղեցրել են, համապատասխանաբար, 12-րդ եւ 26-րդ տեղերը:
Այս մրցաշարին մասնակցել են Եվրոպայի տարբեր երկրների 737 շախմատիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում