Իռլանդիան դուրս է եկել ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հակաճգնաժամային ծրագրից
Նմանատիպ
Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին պաշտոնապես հայտարարել է ֆինանսական օգնության միջազգային ծրագրից երկրի դուրս գալու մասին: Այս տարվա նոյեմբերին Իռլանդիայի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ ունեն բավականաչափ ֆինանսական պահուստներ և կարող են չերկարաձգել Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային ծրագիրը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հեռուստատեսային ելույթի ընթացքում Քեննին հայտարարել է Իռլանդիայի տնտեսական ինքնիշխանության վերականգնման մասին, ինչը նշանակում է, որ երկիրը դարձյալ կարող է փոխառություններ վերցնել արտաքին շուկաներում:
Վարչապետի խոսքով՝ 2010 թվականին բյուջեի հսկայական դեֆիցիտի եւ բանկային ոլորտում տիրող քաոսի պատճառով կառավարությունը հարկադրված էր դիմել միջազգային վարկատուներին՝ նրանց խոստանալով «դրակոնյան» միջոցներ ձեռնարկել պետական ծախսերը նվազեցնելու համար:
Ինչպես հայտարարել է Քեննին, համբերատարության ու դիմացկունության շնորհիվ իռլանդացիները վերականգնեցին ազգային հպարտությունը:
Երեք տարվա ընթացքում Իռլանդիան 85 մլրդ եվրո էր պարտք վերցրել, բայց ներկայում նրա արտահանման ծավալները եւ ՀՆԱ-ն վերստին աճում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում