Ադրբեջանում սննդամթերքը թանկացել է

Ադրբեջանում 15-20 տոկոսով թանկացել է սննդամթերքը: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Թանկացել են ալյուրը, բրինձը, հացը, մակարոնեղենը, միսը եւ հավը, ձկնամթերքը, երշիկեղենը, կաթնամթերքը, ձուն, կարագը, բուսական յուղը եւ մրգերը:
Դեկտեմբերի 3-ից միջինը 30 տոկոսով թանկացել էին բենզինն ու նավթամթերքը:

Փորձագետները կանխատեսում են, որ Ադրբեջանում սննդամթերքի գնաճը շարունակվելու է, քանի որ այն կապված է բենզինի եւ նավթամթերքների գների աճի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում