Ռուս հաքերները ձեռք են բերել Թուրքիայի 54 մլն բնակիչների տվյալները
Նմանատիպ
Թուրքիայի պետական վերահսկողական կազմակերպությունը որոշ ժամանակ առաջ զեկույց էր հրապարակել, որում բացահայտել էր երկրում քաղաքացիների անհատական տեղեկությունների պահպանման համակարգում առկա թերությունները: Այս բացահայտումն առաջացրել էր թուրքական հասարակության անհանգստությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ թուրքական հասարակությունը ցնցած մի զեկույց էլ հրապարակել է KONDA հետազոտական եւ խորհրդատվական ընկերությունը: KONDA-ի տնօրեն Բեքիր Աղըրդըրը հայտնել է, որ իրենց հետազոտության արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցի հաքերներին հաջողվել է ձեռք բերել Թուրքիայում բնակվող 54 մլն քաղաքացիների անձնական տվյալները: Նա ասել է, որ դրանք ընտրողներին վերաբերող տվյալներ են, նրանց բնակության եւ ինտերնետային հասցեները, բջջային եւ տան հեռախոսահամարները:
Ընկերության տնօրենը նշել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես են կարողացել ռուս հաքերները ձեռք բերել այդ տվյալները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում