Ուկրաինայի Մաքսային միություն մտնելու մասին քննարկում չի լինելու.Յուրի Ուշակով
Նմանատիպ
Այսօր տեղի ունեցող Ուկրանիա-Ռուսաստան միջպետական հանձնաժողովի հանդիպման կապակցությամբ ՌԴ նախագհի օգնական Յուրի Ուշակով նշել է, որ հանձնաժողովը չի պատրաստվում քննարկել Ուկրաինակի Մաքսային միության մտնելու հետ կապված որևէ հարց, գրում է Kyiv Post-ը: ‹‹Այն վերաբերում է առաջիկայում կնվելիք մի շարք համաձայանգրերի, որոնք վերաբերելու են ՌԴ-Ուկրաինա տնտեսական կապերի ընդլայանմանը և հետագա խորը համագործակցությանը և փասաթղթերից ոչ մեկում չի հիշատակվելու Մաքսային միության մասին››, ասել է ՌԴ նախագահի օգնականը :
Նշենք որ օրեր առաջ Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան հայտնեց, որ դեկտեմբերի 17 կայանալիք Ուկրաինա-Ռուսաստան միջպետական հանձնաժողովը նախատեսում է ավելի 15 միջպետական փաստաթղթերի ստորագրել որոնք ուղղված եկլինեն երկրների միջև 2014 թվականին արդյուաբերական երկկողմ համագործակցության խթանմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում