Ռուսաստանը խափանել է ադրբեջանա-հունական գործարքի կնքումը

Երեքշաբթի օրը չեղյալ է հայտարարվել Բաքվում կնքվելիք համաձայնագիրը, որով ադրբեջանական SOCAR ընկերությունը պետք է գներ Հունաստանի գազային մոնոպոլ DEPA ընկերության պատկանող DESFA գազաբաշխիչ ցանցը:

Պաշտոնապես հայտարվում է, որ պայմանգրի չկնքվելը կապված էր Հունաստանի վարչապետի գլխավորությամբ հունական պատվիրակության’ Բաքու չժամանելու անկարողության հետ: Ինքնաթիռը դեկտեմբերի 16-ի երեկոյան դուրս է եկել Աթենքից, սակայն տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայէջք է կատարել: Այս մասին տեղեկացնում են հունական աղբյուրները’ նշելով, որ պատվիրակության համար նոր ինքնաթիռ չգտնվեց:
Սակայն ինչպես տեղեկացնում է Turan  գործակալությունը, նույն օրը պարզ է դառնում, որ ռուսական «Газпром»-ը ավելի շահավետ պայմաններ է առաջարկել DEPA ընկերությանը’ DESFA-ի գնման համար:

DEPA նախագծի մասնավորացումը առայժմ կհետաձգվի: Այս մասին հայտարարել է Հունաստանի սեփականաշնորհման գործակալության ղեկավարԿոնստանտինիուս Մանիատոպոլուսը’ նշելով որ «Газпром»-ը միակ հետաքրքված ընկերությունն է բնագավառում:

«Ռուսաստանը հայտարարել է, որ նա հետաքրքված է նոր մրցույթներով: Եկեք տեսնենք:
Սակայն միայն գնի փոփոխման պատճառով դժվար է այն նոր մրցույթ անվանել»,- նշել է Մանիատոպոլուսը:

Այս տարվա հունիսն հինգընկերություններ են դիմել DEPA-ի և նրա դուստր DESFA. գնման համար: Հինգ գնորդներից միայն ադրբեջանական SOCAR-ն է առաջարկել գնել ընկերության 66 տոկոս բաժնետոմսերը: Հունաստանի սեփականաշնորհման գործակալության հայտարարության մեջ այլ անուններ չեն նշվում:

Այունհետև Հւոնաստանի էներգետիկայի փոխնախարարը հայտարարեց, որ կրկին նոր մրցույթ կհայտարարվի’ հույս հայտնլով , որ հաջորդ փուլն առավել լավ պայմաններով կանցկացվի:
Հետաքրքրական է, որ այդ ժամանակահատածում SOCAR-ի տնօրենը նշում էր, որ այդ հարցն արդեն լուծված է և պատրաստվում են համձայնագրի ստորագրման պայմանները:

Այդ ժամանակ վերլուծաբան Անդրեյ Պոլիշուկը նշել է, որ «Газпром»-ը չի մասնակցել մրցույթին’ ելնելով քաղաքակն պայմաններից, քանի որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն վախենում են «Газпром»-ի հեղինակության և ազդեցության աճից Հունաստանում: Հունաստանն այդ ժամանակ չէր կարողացել անտեսել ԵՄ-ի դիրքորշումը, սակայն «Газпром»-ի առաջարկը շատ ձենտու էր և 2 անգամ գերազանցում էր այլ հայտերը:

Նշվում է որ DEPA-ի ակտիվները գնահատվում են 1 միլիարդ եվրո, իսկ DESFA-ինը ‘ 500միլիոն եվրո: Ադրբեջանական ընկերության հետ պայմանգրի խզումը և «Газпром»-ի հետ բանակցությունների վերսկսումը խոսում է, որ ԵՄ-ն այուամենայնիվ դեմ չի արտահայտվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում