Մուհամմադ Մուրսիի հարյուրավոր կողմնակիցները կրկին Կահիրեի փողոցներում են

Եգիպտոսում 2011թ.-ին ցուցարարների սպանության երկրորդ տարելիցի օրվա առիթով հարյուրավոր եգիպտացիներ դուրս են եկել Կահիրեի փողոցներ՝ քննադատելով Եգիպտոսում գործող ներկայիս համակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ցուցարարները քննադատել են իշխանություններին՝ նշելով, որ նրանք անտեսում են իրենց խնդիրները: Ցուցարարները Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցներն են և շարունակում են իրենց դժգոհությունն արտահայտել իշխանությունը տապալելու վերաբերյալ: Հայտնի է, որ 2011թ.-ին 17 ցուցարարների սպանությունը տեղի էր ունեցել Եգիպտոսի բանակի, ոստիկանների և ակտիվստների միջև բախումների հետևանքով:

Բացի դրանից, Եգիպտոսի տարբեր համալսարանների ուսանողները շարունակում են ներկայիս համակարգի դեմ ուղղված ակցիաները: Այն աշ Շամս համալասարանի ուսանողները դեկտեմբերի 16-ին փորձել են հարձակվել Պաշտպանության նախարարության վրա: Նրանք քարեր և պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Եգիպտոսի ոստիկաննությունն իր հերթին փորձել է ցրել հավաքված ցուցարարներին և արցունքաբեր գազ է արձակել:

Մուհամմադ Մուրսիի իշխանությունը տապալվել է եգիպտական բանակի կողմից 2013թ.-ի հուլիսի 3-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում