Շահդենիս- 2-ը ծրագիրը հաստատվել է
Նմանատիպ
Ադրբեջանական Շահդենիս հանքավայրի շահագործման երկրորդ փուլի համար վերջնական ներդրումները հաստատվել են: Սա նշանակում է , որ Շահդենիս 2-ը կոնցեպցիցիոն փուլից անցնում է իրականացման փուլ:
Այս մասին փաստաթուղթ է ստորագրվել երեքշբաթի օրը Բաքվում, որով Շահդեինիսի շահագործումը երկարաձգվում է մինչև 2048 թ-ը: Միևնույն ժամանակ SOCAR-ի և BP-ի մասնաբաժինները կմեծանան’ հասնելով համապատասախանաբար 16,7 և 28,8 տոկոսի:
Շահդենի 2-ի ներդրումային ծրագրի վերջնական փուլի որոշման արարողության ժամանակ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն իր ելույթում նշել է. «Շահդենիս 2 ծրագրի կյանքի կոչումը թույլ կտա Ադրբեջանում լրացուցիչ ներդրումներ բերել և բազմազանեցնել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև առկա սերտ կապերը »:
Շահդենիս 2-ը կփոխի տարածաշրջանի էներգետիկ պատկերը: Նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը’ նշելով, որ այս կերպ ադրբեջանական գազը կհասնի դրանով հետաքրքրված շուկաներ:
Շահ Դենիս հանքավայրի շահագործման մասին համաձայնագիրը կնքվել է 1996թ-ին: Պայմագրի անդամներն են BP-ին, որը ծրագրի օպերատորն է և ունի 25,5 տոկոսը մասնաբաժին, նույնքան է նաև Statoil –ի ներգրվածությունը, իսկ 10-ական տոկսներ ունեն NICO-ն, Total-ը, , Lukoil-ը, TPAO-ն և SOCAR –ը:
Հունիսի վերջին կոնսորցիումը որոշել էր Շահ Դենիս հանքավայրի գազը եվրոպական շուկա հասցնելու համար օգտագործել TAP-ը:
TAP-ի սկզբանական հզորությունը տարեկան 10 միլարդ խորանարդ մետր գազի տեղափոխումն է, որը կարող է հասցվել մինչև տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր ծավալների: Թուրքիայի տարածքով գազի տեղափոխման համար կկառուցվի Տրանսանատոլական գազամուղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում