Հակասական լուրեր են շրջանառվում Հալեպում ռմբակոծության և զոհերի մասին
Նմանատիպ
Սիրիայի զինյալները հաստատել են, որ սիրիական ռազմական օդանավերի ռմբակոծության հետևանքով Հալեպում 10 մարդ է զոհվել, այդ թվում 4 երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծվել է Ինզարաթ թաղամասը: Սիրիայի անվտանգության ծառայության աղբյուրները հերքել են տեղեկությունն այն մասին, որ ռազմական օդանավերը Հալեպի թաղամասերը զինյալներից մաքրելու ժամանակ օգտագործել են բռնկվող բարել՝ հաստատելով, որ ռմբակոծությունը եղել է հրթիռներով: Աղբյուրի տեղեկացմամբ’ զինյալների ռմբակոծության հետևանքով Հալեպում 1 երեխա զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել:
Զինյալների խոսքով’ դեկտեմբերի 15-ի ռմբակոծության հետևանքով Հալեպի մի քանի թաղամասերում 76 մարդ է զոհվել, այդ թվում՝ 28 երեխա: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը Հալեպի այդ թաղամասերում զինյալներին պատկանող զենքերով լի մեքենաներ է ոչնչացրել: Բախումների արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Նրանց հավաքատեղիներ են ոչնչացվել Քաֆր Քար, Բինան ալ Հաս, Արբիդ, Ջադիդա, Քուիրս և Քիսքիս գյուղերում: Զինյալներին պատկանող մեծ քանակությամբ զենքեր են ոչնչացվել Հալեպի կենտրոնական բանտի, ալ Բաբ քաղաքի ճանա պարհին, Ռաշիդին շրջանում և Հանդարաթ գյուղում:
Սիրիայում 2.5 տարուց ավելի բախումների հետևանքով 120 հազարից ավելի մարդ է զոհվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում