EurasiaNet-ը ծաղրել է Ադրբեջանի «կատարյալ» ընտրական օրենսգիրքը
Նմանատիպ
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) Միջխորհրդարանական վեհաժողովի մասնակիցները դեկտեմբերի 16-ից հավաքվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այս կապակցությամբ EurasiaNet-ը հեգնանքով անդրադարձել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության ղեկավար Ալեքսեյ Սերգեևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի ընտրական օրենսդրությունը ցանկալի է, որ կիրառվի նաև ԱՊՀ այլ երկրներում:«Հավանաբար Սերգեևն ի նկատի ուներ, որ Ադրբեջանում Ալիևը անգամ նեղություն չի կրել դիմել Ռուսաստանի իշխանական զույգի’ Նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտնի հնարքին: Ըստ պաշտոնական տվյալների’ Ալիևը երեք անգամ անընդմեջ հաղթել է նախագահական ընտրություններում»,- EurasiaNet-ում գրում է Գիորգի Լոմսաձեն:
Հեղինակը հեգնանքով նկատում է. «Սերգեևը, երևի, ի նկատի ուներ հոկտեմբերի 9-ի իրադարձությունները, երբ ԱՊՀ երկրների «սուր աչք» ունեցող դիտորդները «էական առաջընթաց» էին նկատել օրենսդրությունում և «կենտրոնական ու տեղական ընտրական հանձնաժողովների աշխատանքում»:
Նա հիշեցնում է, որ ԵԱՀԿ-ի զեկույցում նշվել է Ադրբեջանի ընտրական օրենսդրությունում և համընդհանուր ընտրական միջավայրում առակա մի շարք խնդիրների մասին: «Սակայն Սերգեևը և նրա կոլեգաները, կարծես, չեն նկատում այդ անփութությունները: Կամ, միգուցե, նրանք այլ կերպ են ընկալում կատարայալ ընտրական օրենսդրությունը: Եթե նպատակը իշխանության գլխին մնալու ճանապարհներ փնտրելն է’ անկախ ընտրություններից, ապա Բելառուսը պետք է լինի հաջորդ երկիրը, ուր կարելի է առևտրային հնարնքներ սովորել»,- ամփոփում է Լոմսաձեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում