Թեհրանը մտադիր Է ընդլայնել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ
Նմանատիպ
Թեհրանը մտադիր Է ընդլայնել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ: Այդ մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել Է Մոսկվայում Իրանի նոր դեսպան Մեհդի Սանային, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Նա նշել Է, որ «Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման հարցերն արտացոլված են երկրի արտաքին քաղաքական հայեցակարգում»: «Այն, որ մենք ցանկանում ենք լուծել խնդիրներն Արեւմուտքի հետ, չի նշանակում, որ մենք անտեսելու ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասել Է նա:
Դիվանագետը նշել Է նաեւ, որ Իրանի ղեկավարության նոր քաղաքականության մեջ ընդգծվում Է այնպիսի հարցերի լուծման անհրաժեշտությունը, ինչպիսիք են՝ կառուցողական եւ արդյունավետ փոխգործակցությունն աշխարհի բոլոր երկրների հետ, Իրանի նկատմամբ միջազգային եւ միակողմանի պատժամիջոցների վերացումը, ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարը, միջուկային ծրագրին վերաբերող անորոշությունների վերացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում