ԱՄՆ-ն անհանգստացած է Անար Մամեդլիի ձերբակալությամբ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է Ռիչարդ Մորնինգսթարի կողմից իր ֆեյսբուքյան էջում Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգի և դեմոկրատիայի ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ձերբակալության վերաբերյալ արած գրառումը: Մորնինգսթարը ադրբեջանական իշխանություններից պահանջել է անմիջապես ազատ արձակել դեմոկրատ գործչին:

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է այն բանով, որ 2013թ. դեկտեմբերի 16-ին Ընտրությունների մոնիտորինգի և դեմոկրատիայի ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար’ երեք ամիս հետաքննչական մեկուսարանում պահելու որոշումով: Մեղադրանքի մանրամասները դեռևս պարզ չեն, բայց մենք պետք է լուծենք այն հարցը, թե նրա ձերբակալությունը կապված է արդյոք ընտրությունների մասին կազմակերպության մոնիտորինգի զեկույցի հետ: Մենք այս հարցը քննարկում ենք Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և շարունակելու ենք դա անել: Մենք կոչ ենք անում. Անար Մամեդլին պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի շարունակվում է լեգիտիմ դատական գործընթացը: Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետեւել Կամավորների միջազգային հասարակական միավորման (The International Cooperation of Volunteers Public Union) կողմից Անար Մամեդլիի ձերբակալության հանգամանքների հետաքննությանը», «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է Մորնինգսթարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում