Օբաման համասեռամոլների է ուղարկում Սոչի` ի հեճուկս Պուտինի
Նմանատիպ
Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ի պատվիրակության կազմը, որը կմասնակցի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, այն կգլխավորի ազգային անվտանգության նախկին նախարար Ջանեթ Նապոլիտանոն: Նախագահ Բարաք Օբաման չի պլանավորում մասնակցել Օլիմպիադայի բացմանը:Պատվիրակության կազմում ընգրկված են նաեւ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը, ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ռոբերտ Նաբորսը, գեղասահորդ Բրայան Բոյտանոն եւ թենիսի գծով չեմպիոնուհի Բիլլի Ջին Քինգը, որը բացահայտորեն հայտարարում է իր համասեռամոլ լինելու մասին:
Համասեռամոլների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները կոչ էին արել Օբամայի վարչակազմին պատվիրակությունը կազմել այնպես, որ դրսեւորվի վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ Ռուսաստանում իրականացվող քաղաքականությանը: Օբաման միանշանակ ազդանշան է ուղարկել Կրեմլին’ մի քանի միասեռական գործիչների ներառելով Սոչիի Օլիմպիադային մեկնելիք պատվիրակության կազմում
Խաղերի փակման արարողությանը ներկա կլինեն ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բյոռնսը, դեսպան Մաքֆոլը, օլիմպիական մրցանակակիրներ-չմշկասահորդներ Բոննի Բլեյերը եւ Էրիկ Հայդենը, ինչպես նաեւ հոկեյիստուհի Քեյթլին Կահոուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում