Մենք փորձում ենք դուրս գալ փակուղուց. Աբաշիձե
Նմանատիպ
Այս տարի ռուս-վրացական երկկողմ շփումների արդյունքները «լավատեսություն են ներշնչում»: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Երկխոսության անցյալ տարվա վերջին ստեղծված երկկողմ ձևաչափի շրջանակներում դրական արդյունքներ են արձանագրվել, ասել է հատուկ ներկայացուցիչը: «Մեկ տարի առաջ նախանշված օրակարգը կատարված է 80 կամ նույնիսկ ավելի տոկոսով: Մենք չենք խոսում հաջողությունների կամ բեկման մասին: Մենք միայն փորձեր ենք անում դուրս գալ փակուղուց, որում հայտնվել ենք 2008 թվականի պատերազմից հետո»,- ընդգծել է Աբաշիձեն:
«Մեր շուրջն աշխարհն արագորեն փոխվում է,- ասել է նա:- Ի հայտ են գալիս նորանոր մարտահրավերներ ու վտանգավոր միտումներ»: Այդ պայմաններում դրանց լուծման համար «հարկավոր են ոչ ստանդարտ մոտեցումներ», հավելել է հատուկ ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում երկողմ հանդիպումների նշանակությունը շատ կարևոր է: Կարևոր է նաև դրանք հետագայում պահպանելու և զարգացնելու միտումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում