ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
Նմանատիպ
Ստեփանակերտի մամուլի ակումբում կայացել է արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի հետ։
Ինչպես տեղեկացրին Ստեփանակերտի մամուլի ակումբից, դեկտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, իսկ արցախյան ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը քաղաքացիական խաղաղարարության շրջանակներում։ Հանդիպման մասնակիցները քննարկել են խաղաղ գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարևորել են կարգավորման գործընթացի մեթոդաբանության և փիլիսոփայության փոփոխման անհարաժեշտությունը։
Առանձնակի ուշադրություն է դարձվել պաշտոնական բանակցությունների (Track-1) և քաղաքացիական խաղաղարարության (Track-2) միջև կապերի զարգացմանը, ինչպես նաև դրանց զուգակցման ու խաղաղ գործընթացում հանրության լայն շերտերի ներգրավման արդյունավետ մեխանիզմների որոնմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում