Ստամբուլում երեք նախարարների որդիներ են ձերբակալվել
Նմանատիպ
Ստամբուլում երեք նախարարների որդիների հետ ձերբակալվածների թիվը հասել է 52-ի:
Նշվում է, որ երկու նախարարների որդիները և ևս 29 մարդ ձերբակալվել են ֆինանսական հանցագործությունների բաժնի, իսկ մի նախարարի որդին և ևս 23 մարդ’ կազմակերպված հանցագործությունների բաժնի աշխատակիցների կողմից:
Ստամբուլում դեկտեմբերի 17-ին ձերբակալվել են Ներքին գործերի, Էկոնոմիկայի և Շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարարների որդիներն ու հայտնի մի քանի գործարարներ եւ մեկ քաղաքապետ: Նրանք կասկածվում են Ադրբեջանի հետ էներգետիկ հանցագործակցության մեջ մեծ ֆինանսական յուրացումների և կոռուպցիայի մեջ: Ըստ շրջանառվող տեղեկությունների’ Թուրքիայի կառավարության մեկ նախարարի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: «Դողան»-ը հրապարակել է ադրբեջանցի գործարար Ռզա Զառաբիից այդ նախարարի 1,5 մլն դոլար կաշառք վերցնելու պահը:
Թուրքիայում աղմկահարույց այդ ձերբակալությունների կապակցությամբ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Ումութ Օրանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին առաջարկել է կամ հրաժարական տալ, կամ Սահմանադրության 111-րդ կետի համաձայն, կառավարության վստահության քվերակություն կազմակերպել: «Մի երկրում, որտեղ խարդախությունների մեջ մեղադրանքով ձերբակալվում են 3 նախարարների որդիներ, քաղաքապետ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, վարչապետը պետք է հրաժարական տա»,- հայտարարել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում