Ադրբեջանական բանակը նոր վիրավոր ունի
18/12/2013 13:34
Նմանատիպ
Ադրբեջանական բանակում կրկին միջադեպ է տեղի ունեցել: 1994 թվականին ծնված Նազիմ Համլետօղլու Զախիրովը սեփական հրացանից կրակել է ինքն իր վրա: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել սահմանային զորամասերից մեկում:
Վիրավորը հոսպիտալացվել է: Թե որն է եղել ինքն իր վրա կրակելու պատճառը, դեռևս հայտնի չէ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կատարվածի առնչությամբ որևէ մեկնաբանություն չի տվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում