Էրդողանի հեռախոսը մեկ տարի գաղտնալսվել է
Նմանատիպ
Թուրքիայում սկանդալային կոռուպցիոն գործի առնչությամբ գաղտնալսվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսը: Այս մասին տեղեկցանում է թուրքական Միլլիեթը:
Ինչպես տեղեկացնում է հրատարակչությունը մեկ տարի առաջ Ստամբուլի ոստիկանությունում ինֆորմացիա է եկել մեծ կոռուպցիոն սկանդալի մասին: Այդ իսկ պատճառով մեկ տարվա ընթացքում գաղտնալսվել են Էրդողանի և մի շարք այլ պաշտոնյանների հեռախոսները:
Հիշեցնենք, որ այդ գործի առնչությամբ Ստամբուլում դեկտեմբերի 17-ին ձերբակալվել են Ներքին գործերի, Էկոնոմիկայի և Շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարարների որդիներն ու հայտնի մի քանի գործարարներ եւ մեկ քաղաքապետ: Նրանք կասկածվում են Ադրբեջանի հետ էներգետիկ հանցագործակցության մեջ մեծ ֆինանսական յուրացումների և կոռուպցիայի մեջ: Ըստ շրջանառվող տեղեկությունների’ Թուրքիայի կառավարության մեկ նախարարի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: «Դողան»-ը հրապարակել է ադրբեջանցի գործարար Ռզա Զառաբիից այդ նախարարի 1,5 մլն դոլար կաշառք վերցնելու պահը:
Թուրքիայում աղմկահարույց այդ ձերբակալությունների կապակցությամբ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Ումութ Օրանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին առաջարկել է կամ հրաժարական տալ, կամ Սահմանադրության 111-րդ կետի համաձայն, կառավարության վստահության քվերակություն կազմակերպել: «Մի երկրում, որտեղ խարդախությունների մեջ մեղադրանքով ձերբակալվում են 3 նախարարների որդիներ, քաղաքապետ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, վարչապետը պետք է հրաժարական տա»,- հայտարարել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում