Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Նմանատիպ
Վրաց ընդդիմադիր Գեորգի Բարամիձեն առաջարկել է խորհրդարանականներին հատուկ որոշմամբ աջակցել Ուկրաինայում բողոքի ակցիայի մասնակիցներին:
Խորհրդարանի լիագումար նիստում չորեքշաբթի օրը կռիվ է տեղի ունեցել պառլամենտական մեծամասնության և փոքրամասնութնա միջև:
Կռվի պատճառը դարձել է Վրաստանի նախկին իշխող կուսակցության անդամ,ներկայիս ընդդիմադիր Բարամիձեի առաջարկը’ պաշտպանելու եվրաինտեգրման կողմնակից ուկրաինացիներին և դատապարտել Կիևում խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնի ուժը:
Ի պատասխան’ խորհրդարանական մեծամասնությունը պահանջել է տալ 2007 և 2011թթ-ի ընթացքում Թբիլիսիում անցկացված ընդդիմության ցույցերի ժամանակ ուժի կիրառման քաղաքական գնահատականը:
Լեզվակռիվը իր տեղը զիջել է բռունցքների հարվածի, որից հետո խորհրդարանական փոքրամասնությունը խնդրել է մեծամասնության պաշտոնական ներողությունը: Հակառակ դեպքում’ նրանք կհրաժարվեն մասնակցել լիագումար նիստերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում