Վրացիների 79 տոկոսը կողմ է Գարիբաշվիլիի իշխանությանը
Նմանատիպ
ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) անցկացրած սոցիոլոգիական հետազոտության համաձայն, Վրաստանում հարցման մասնակիցների 72 տոկոսին դուր չի գալիս Ռուսաստանի հետ երկրի ներկայիս հարաբերությունները, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
Հարցին՝ «Ձեզ դուր են գալիս արդյոք ներկայիս հարաբերությունները Ռուսաստանի հետ», 22 տոկոսը դրական պատասխան Է տվել, 5 տոկոսը նշել Է, որ չգիտի այդ հարցի պատասխանը, իսկ 1 տոկոսը հրաժարվել Է պատասխանել:
«Հասարակական տրամադրությունը Վրաստանում» սոցիոլոգիական հետազոտությունը երկրի տարածքում անցկացվել Է նոյեմբերի 13-ից 27-ը: Ուղղակի հարցազրույցի միջոցով ներկայացուցչական ընտրանքի հիման վրա հարցվել Է 3 հազար 915 մարդ: Սխալանքը կազմում Է 2 տոկոս:
Վրացիների 79 տոկոսը կողմ է արտահայտվել նորընտիր վարչապետ Գարիբաշվիլիին, իսկ 8 տոկոսը’ դեմ: 12 տոկոսը չի իմացել ինչ պատասխանի, իսկ մեկ տոկոսը հրաժարվել է պատասխանելուց:
NDI-ի հետազոտությունների արդյունքները դեկտեմբերի 18-ին հրապարակվել են վրացական ԶԼՄ-ներում:
Վրաստանում NDI-ի ուսումնասիրությունները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից (SIDA): Իսկ հարցումներն անցկացնում Է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը (CRRC):
Հետևեք մեզ նաև Telegram-ում