Կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները
Նմանատիպ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը դատապարտել է Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումը և հայ զինծառայող Հրանտ Պողոսյանի սպանությունը: «Ադրբեջանը կրկին ցույց տվեց, որ լուրջ չի մոտենում Հայաստանի և Արցախի հետ խաղաղ հարաբերությունների հաստատմանը: Չնայած Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում ներկայացված հրադադարի մասին պահանջին’ ադրբեջանական զինուժը սպանել է հայ զինվոր Հրանտ Պողոսյանին: Հրաձգություն չի հրահրվել, և հայկական զինուժը հարգել է հրադադարի պահանջը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ հայտարարել է կոնգրեսականը’ հավելելով, որ Ադրբեջանի գործողությունները շարունակում են վնասել խաղաղության գործին:Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է արել նաև կոնգրեսական Ադամ Շիֆը: Երկու կոնգրեսականներն էլ իրենց հայտարարություններում անդրադարձել են մարդասպան Ռամիլ Սաֆարովին’ նշելով, որ մարդասպանը, ինպես նաև Ադրբեջանի զինուժը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար:
«Ադրբեջանը և իր զինուժը պետք է պատասխանատվության ենթարկվեն Հայաստանի դեմ գործած իրենց վերջին ագրեսիայի և հակամարտության կարգավորման ԵԱՀԿ բանակցային գործընթացի նկատմամբ ցուցաբերած փոքր «հարգանքի» համար: Ես կշարունակեմ լինել Արցախի և Հայաստանի կողքին խաղաղության և անվտանգության իրենց շարունակական փնտրտուքներում»,- նշել է Շերմանը:
Դեկտեմբերի 14-ին հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը: ՀՀ ՊՆ-ն արձանագրել է, որ դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄաԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես, hամանախագահների’ Բաքվում գտնվելու ժամանակ: Այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ: Իտալի? ?յում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանին և Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոյին հղած նամակում իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի ղեկավարությունը ևս խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ազատ և ժողովրդավար Հայաստանի դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում