Ադրբեջանում արտագաղթելու ցանկությունը մեծացել է
Նմանատիպ
«Ադրբեջանի միգրացիոն կենտրոն» հասարակական միության ղեկավար Ալովսաթ Ալիեւը Միգրացիայի միջազգային օրվա (դեկտեմբերի 18) առնչությամբ հայտարարել է, որ վերջին շրջանում Ադրբեջանից հեռանալ ցանկացող քաղաքացիների թիվը կտրուկ մեծացել է: Այս մասին նա նշել է Աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության, Մարդու իրավունքների աշխատակազմի, Սփյուռքի հետ աշխատանքների պետկոմիտեի, ՄԱԿ-ի ադրբեջանական գրասենյակի, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ Բաքվում կազմակերպված «կլոր սեղանի» ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով axar.az լրատվական կայքը, նա նշել է, որ միգրացիոն բնագավառում 2013 թ-ը Ադրբեջանի համար դժվար տարի է եղել: «Վերջին շրջանում երկրից հեռանալ ցանկացող քաղաքացիների թիվը կտրուկ աճում է: Գնալով ավելի շատ մարդիկ են դիմում արտասահմանյան երկրներում միգրացիոն օրենսդրության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար: Դիմողների մեծամասնությունը օտար լեզուներ իմացող, նավթի եւ այլ բնագվառներում մասնագիտացած երիտասարդներ են: Նրանց 41 տոկոսը ցանկանում է մեկնել Կանադա եւ Ամերիկա, իսկ մնացած մասը’ Շենգենյան տարածքի երկրներ եւ Թուրքիա»,- ասել է Ալիեւը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում