Թբիլիսիի քաղաքապետին մեղադրանք է ներկայացվել
Նմանատիպ
Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային մեղադրանք Է ներկայացվել Թբիլիսիի զարգացման հիմնադրամի պետական միջոցները վատնելու համար՝ կազմակերպված խմբի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ: Դեկտեմբերի 18-ին այդ մասին հաղորդել Է Վրաստանի գլխավոր դատախազությունը:Ուգուլավան դեկտեմբերի 18-ին հարցաքննության համար կանչվել Է Գլխավոր դատախազություն, որտեղ նրան մեղադրանք Է ներկայացվել: Առայժմ հայտնի չԷ, թե Թբիլիսիի քաղաքագլուխն արդյոք կձերբակալվի:
Խոսքն ավելի քան 48 մլն լարի (շուրջ 29 մլն դոլար) վատնելու մասին Է, որը տրամադրվել Է Միասնական ազգային շարժման 2012 թվականի նախընտրական արշավի ֆինանսավորմանը, ասված Է դատախազության հայտարարության մեջ:
«Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Ուգուլավան և կազմակերպված հանցավոր խմբավորումը կուսակցական շահերի համար վատնել են Թբիլիսիի զարգացման հիմնադրամին պատկանող 48 մլն 180 հազար 960 լարի գումար, որը հատկացվել Է ոչ թե Թբիլիսիի զարգացմանն ու վերականգնմանը, այլ «Միասնական ազգային շարժում» քաղաքական կուսակցության նախընտրական արշավի ֆինանսավորմանը»,-նշվում Է հայտարարության մեջ:
Բացի Ուգուլավայից, այդ գործով մեղադրանքներ են առաջադրվել քաղաքագլխի նախկին տեղակալ Դավիթ Ալավիձեին, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի նախկին ղեկավար Գեորգի Սաբանաձեին, Թբիլիսիի քաղաքապետարանի գնումների ծառայության նախկին պետ Ալեքսանդր Տաբուաշվիլիին, Հին Թբիլիսիի շրջանային խորհրդի նախկին ղեկավար Դավիթ Ավալիանիին եւ նրա տեղակալ Դմիտրի Չխաիձեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում