Ադրբեջանը երկարաձգել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը
Նմանատիպ
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությունը կերկարաձգվի ևս հինգ տարով:
Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, չորեքշաբթի օրը Անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Զիյաֆետ Ասքերովը տեղեկացրել է «USA-AZE-02 համաձայնագրի հաստատման» , «ԱՄՆ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարույթունների միջև փոխադարձ ծառայություններ մատուցելու և սարքավորումներ ձեռք բերելու վերաբերյալ» օրենքի նախագծերը:
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը կնքվել է 2003թ-ին:
Տասնամյա համագործակցության միջոցով հեշտացվում էր փոխադարձ տեխնիկական օժանդակության ապահովումը:
Ասքերովի խոսքերով այս տարի վերջանում է համաձայնագրի ժամկետը, ուստի Միլի Մեջլիս է ներակացվել նոր օրինագիծ, որով ոչ միայն երակարձգվում են գործողությունների ժամկետները, այլև այնտեղ համապատասխան փոփոխություններ են մտցվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում