Դավութօղլուն ողջունել է ՄԻԵԴ-ի որոշումը
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, որով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հայցը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում որոշել է, որ Շվեյցարիան խախտել է Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքները, որը մեղադրվել էր ռասայական խտրականության համար Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով:
«Իրավաբանական գիտությունների դոկտոր և Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկը 2005 թ. Շվեյցարիայում մասնակցել է տարբեր խորհրդաժողովների, որտեղ հրապարակավ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:
Եվրադատարանը Փերիչեքի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:
Որոշման բավարարման հիմքերին հղում կատարելով Դավութօղլուն նշել է, որ ՄԻԵԴ-ի գործունեության հիմնաքարը խոսքի ազատությունն է, դեմոկրատիան և օրենքի գերակայությունը:
Նա առաջարկել է պատմությունը չքաղաքականաացնել և չքրեականացնել: Թուրքիան և ՄԻԵԴԸ հղում են կատարում մարդու հիմնարար իրավունքներից խոսքի ազատությանը ‘ հաշվի չառնելով, որ մարդու ամենահիմնական իրավունքը կյանքի իրավունքն է: Եթե չի հարգվում այդ իրավունքը , ապա մնացած իրավունքները կորցնում են իրենց նշանակությունը և կարևորությունը: