Վրաստանի մարզիկները կմասնակցեն Սոչիի օլիմպիական խաղերին

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել Է, որ իր երկրի մարզիկները կմասնակցեն 2014 թվականի փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:

Գարիբաշվիլին նշել Է, որ սպորտը պետք Է ազատ լինի քաղաքականությունից:
Մինչ այդ Գարիբաշվիլին տեղեկացրել Էր, որ Վրաստանը Սոչիի օլիմպիական խաղերին կառավարական պատվիրակություն չի ուղարկի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում