Իրանը սկսում է վեցնյակի հետ բանակցությունները
Նմանատիպ
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ այսօրվանից վերսկսում են միջնորդ վեցյակիի հետ տեխնիկական բանակցությունները, որոնք վերաբերում են անցած ամիս Ժնևում ձեռքբերված միջուկային համաձայնության կյանքի կոչմանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վիեննայում փորձագետների մակարդակով իրանական միջուկային ծրագրի շուրջն ընթացող բանակցություններում ընդմիջում Էր հայտարարվել: Ընդմիջումը կօգտագործվի Թեհրանում Իրանի արտաքին գործերի նախարարության և Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարության հետ Իսլամական Հանրապետության պատվիրակության անդամների կոնսուլտացիաների համար:
Վերջին օրերի ընթացքում Ավստրիայի մայրաքաղաքում բանակցություններն անցել են երկու մակարդակով. 5 գումարած 1 խմբի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ եւ Գերմանիա) ու Իրանի եւ ԻԻՀ-ի ու Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունների միջև: Դրանք վերաբերել են այն ժամանակավոր համաձայնության իրագործման գործնական ուղիներին, որը նոյեմբերին ձեռք Է բերվել Ժնևում արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մասնակցությամբ: Վիեննայի ներկայիս կոնսուլտացիաները, որոնք կշարունակվեն որոշ ժամանակ անց, որն ԻՌՆԱ-ն չի ճշտել, տեղի են ունենում ԱԳՆ-ների գլխավոր տնօրենների մակարդակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում