ՀԱՊԿ-ն մտադիր չԷ միջամտել իր անդամ երկրների քաղաքական գործընթացներին. Բորդյուժա
Նմանատիպ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր անդամների քաղաքական կյանքին չմիջամտելու դիրքորոշում ունի: Այդ մասին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել Է Մոսկվայում անցկացված կլոր սեղանի ընթացքում, որը նվիրված Էր «գունավոր հեղափոխություններին» հակազդելուն: «ՀԱՊԿ-ի դիրքորոշումը մեր պետությունների քաղաքական գործընթացներին ու քաղաքական կյանքին չմիջամտելն Է»,- ասել Է Բորդյուժան, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա ընդգծել Է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարությանը «գունավոր հեղափոխությունները» հետաքրքիր են սոսկ Կազմակերպության անդամ պետությունների իրադրությանը արտաքին միջամտության եւ արտաքին ներգործության, զինված ճանապարհով կամ բողոքի տարատեսակ ակցիաների անցկացմամբ օրինականորեն ընտրված իշխանության տապալման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման տեսանկյունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում