Պուտինը խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Նմանատիպ
Վրաստանում կատարված իշխանափոխությունից հետո փոխվել Է Պուտինի վերաբերմունքը այդ երկրի ղեկավարության նկատմամբ, իսկ վրաց ժողովրդին նա միշտ Էլ լավ Է վերաբերվել: Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում անցկացված մեծ մամուլի ասուլիսում նախագահը նշել Է, որ Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել 2008 թվականի պատերազմից հետո ստեղծված իրականության հետ, բայց տեսնում Է Վրաստանի ղեկավարության ազդանշանները: Պետության ղեկավարը չի բացառել, որ Ռուսաստանը կարող Է վերադառնալ Վրաստանի հետ անացագիր ռեժիմին:
Այսօր ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում լրագրողներին հայտարարել Է, որ Վրաստանն «ամեն ինչ կանի Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար»:
«ՌԴ-ի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկել եւ բոլոր ուղղություններով կշարունակենք ջանքերը այդ նպատակին հասնելու համար»,- ասել Է նա: Վրաստանի նախագահը կարեւորել Է այն, որ «այս տարի հաջողվեց զգալի արդյունքների հասնել Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրատնտեսական ու մշակութային հարաբերությունների վերականգնման ու զարգացման գործընթացում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում