Թուրքական կոռուպցիոն սկանդալին միանում է նաև ադրբեջանական պաշտոնյա

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության’ Թուրքիայի հետ սահմանին Սադարակի մաքսատան պետ Միրմուհամեդ Սեիդովը մեղադրվում է մաքսանենգության եւ դրամաշորթության մեջ:  Թուրքիայի իրավապահ մարմինները Սեիդովին ձերբակալվել են Կարսի օդանավակայանում’ Ստամբուլից վերառադնալիս:

«Սեիդովը ձերբակալվել է թուրք բեռնափոխադրողների ցուցմունքների հիման վրա, ովքեր բախվել են Սադարակի մաքսատանը տիրող վակխանալիային: Սեիդովի դրամաշորթությունը պարբերական բնույթ է կրել, վարորդները գրավոր բողոքներ են ուղարկել Թուրքիայի իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ որոշվել է ձերբակալել նրան»,- հայտնել են աղբյուրները: Նշվել է, որ Սեիդովի նկատմամբ երեք ամիս ժամկետով կալանքի որոշում է կայացվել:

Փորձագետները չեն բացառում, որ Սադարակի մաքսատան պետ Միրմուհամեդ Սեիդովի ձերբակալությունը վկայում է Թուրքիայում կոռուպցիայի և փողերի լվացման փաստերին Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում