Թուրքիան միջամտել է Փերինչեքի հայցով ՄԻԵԴ որոշմանը. Թուրքիայի ԱԳՆ
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան միջամտել է թուրք հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած տխրահռչակ վճռի կայացմանը:
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում նշվել է, որ Անկարան պաշտոնապես ներգրավված է եղել ՄԻԵԴ դատական գործընթացում եւ տեսակետներ է ներկայացրել դատարանին: «Պետությունը միջամտել է մեր երկրին մոտիկից հետաքրքրող այս դատավարությանը եւ այդ շրջանակում տեսակետներ է հայտնել ՄԻԵ Դ-ին», -ասվում է հայտարարության մեջ:
ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ երկակի ստանդարտ է կիրառել’ 1915 թ-ի իրադարձությունները տարբերակելով Հոլոքոստից: Թուրքիայի ԱԳՆ-ը, հավատարիմ ժխտողական իր քաղաքականությանը, հույս է հայտնել է, որ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը «կարեւոր պատասխան կլինի Եվրոպայում ժխտումը քրեականացնող օրենքների օրակարգ գալու դեմ»:
Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՄԻԵԴ դատական հայց էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայի դատարանի կողմից իրեն դատապարտելու դեմ: Վերջինս բավարարել է հայցը’ վճռում նշելով, որ Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը դիտարկում է «խոսքի ազատության համատեքստում»:
Հայ փորձագետներն արդեն տեսակետներ էին հնչեցրել’ Եվրոպայում թուրքական ֆաշիզմի ամրապնդման փորձերի, դատարանի կաշառված լինելու վերաբերյալ. թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության այս հայտարարությունը եկավ փաստելու, որ այդ երկիրն ի վիճակի է միջամտել նույնիսկ միջազգային իրավական գործընթացներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում