Կաշառակերությամբ է զբաղվել նաև Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարարը
20/12/2013 09:39
Նմանատիպ
Թուրքիայում դեկտեմբերի 17-ին երեք նախարարների որդիների և հայտնի գործարարների սկանդալային ձերբակալություններից հետո հայտնի է դարձել, որ կոռուպցիոն գործողություններին մասնակից է նաեւ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը:
Թուրքական ոստիկանության իրագործած «մեծ կաշառք» գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարաբը (Սարաբ) որոշ հարցեր լուծելու համար 3 մլն լիրա կաշառք է տվել Բաղըշին: Այդ կաշառքի դիմաց Բաղըշը գործարարի հոր համար Իտալիայում բնակության իրավունք, Զարրաբիի 5 հանցակիցների համար Թուրքիայի քաղաքացիություն է «դասավորել» և կանխել գործարարի դեմ մամուլում հրապարակումները, ինչպես նաև օգնել, որպեսզի Զարաբն իրագործի Թուրքիայում հյուրանոց կառուցելու իր նախագիծը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում