Գարիբաշվիլին արձագանքել է Պուտինի հայտարարությանը
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դրական է գնահատում Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերադառնալու գաղափարը: Վրաստանի վարչապետի խոսքով’ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ երկխոսությունը, որը վերականգնվել է նախորդ տարի, արդեն տվել է կոնկրետ արդյունքներ:
Գարիբաշվիլին գտնում է, որ ռուսական վիզային քաղաքականության հնարավոր փոփոխությունը Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, ինչի մասին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դրական կազդի երկու երկրների հարաբերությունների վրա:
Կարդացեք նաև’ Պուտինը խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
«Դրական եմ գնահատում Ռուսաստանի նախագահի’ Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամությունը»,- նշել է Գարիբաշվիլին: «Մենք ցանկանում ենք շարունակել այդ երկխոսությունը և քայլ առ քայլ մոտենալ դվար և նուրբ խնդիրների լուծմանը:
Կարծում եմ’ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային քաղքականության փոփոխությունը, ինչի մասին հայտարարել է Պուտինը, դրական քայլ կլինի հումանիտար հարաբերությունների զարգացման համար»,- վրացական ԶԼՄ-ներին ասել է Գարիբաշվիլին: Նա նաև ընդգծել է, որ Վրաստանում ռուս ժողովրդի նկատմամբ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բարեկամորեն են տրամադրված: Ռուս-վրացական հարաբերությունները խզվել էին 2008 թվականի օգոստոսից’ Հարավային Օսիայում և Աբխազիայում սկսված պատերազմից հետևանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում