Մոսկվայում հերթական ադրբեջանական շուկան է փակվել
Նմանատիպ
Մոսկովյան իշխանությունները փակել են «Москворецкое» շուկան, որտեղ ծեծի են ենթարկվել «Хрюши против» շարժման ակտիվիստները: Բացի այդ շուկայում հայտնաբերվել են ժամկետանց և անորակ ապրանքներ:
Մոսկվա քաղաքի առևտրի և ծառայությունների վարչության որոշմամբ’ շուկան կփակվի: Ինչպես տեղեկացնում են Մոսկվայի քաղաքային իշխանությունները, շուկան այլևս գործունակ չէ:
Ներկա պահին առևտրային տաղավարներն ամբողջությամբ ազատվել են վաճառվելիք ապրանքներից: Դեռևս որոշում չի կայացվել, թե հետագայում, ինչպես պետք է օգտագործվեն այդ տաղավարները:
Դեկտեմբերի տասին «Хрюши против» խմբի ակտիվիստները շուկայի տարածքում ստուգումներ են անցկացրել: Ժամկետանց ապրանքներ և ոչ սանիտարահիգենիկ պայմաններ հայտնաբերելուց հետո, ակտիվիստները ծեծի են ենթարկվել առևտրականների կողմից:
Ինչպես տեղեկացնում է haqqin.az կայքը, շուկայում հիմնականում աշխատում են ադրբեջանցիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում