Պուտինն ստորագրեց Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու հրամանագիրը
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է ՅՈՒԿՕՍ նավթընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին հրամանագիրը, տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:«Ղեկավարվելով մարդասիրության սկզբունքներով՝ ներում շնորհել դատապարտված Միխայիլ Բորիսի Խոդորկովսկուն՝ նրան ազատելով ազատազրկման տեսքով պատժի հետագա կրումից: Սույն հրամանագիրն ուժի մեջ Է մտնում դրա ստորագրման օրվանից»,- ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահը դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայացած ամենամյա մեծ մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել Էր, որ Խորդորկովսկին ներման խնդրագիր Է ներկայացրել, եւ մոտ ժամանակներս կստորագրվի համապատասխան հրամանագիր: Նախագահի խոսքով՝ Խոդորկովսկին իր խնդրագիրը բացատրել Է «հումանիտար բնույթի հանգամանքներով, հիվանդ Է նրա մայրը»:
Խոդորկովսկին, դատավճռի համաձայն, պետք Է ազատվեր 2014 թվականի օգոստոսի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում