Յանուկովիչի կառավարությունը կորցրել Է Եվրամիության վստահությունը. Լիտվայի նախագահ
Նմանատիպ
Եվրոպան բաց Է Ուկրաինայի, բայց ոչ այդ երկրի ներկայիս կառավարության համար: Այդ մասին Բրյուսելում հայտարարել Է Եվրամիությունը նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:«Յանուկովիչի կառավարությունը Եվրամիության վստահությունը կորցրեց Վիլնյուսում, երբ հրաժարվեց ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը: Այժմ Ուկրաինայի ժողովուրդն ինքը պետք Է վճռի իր ապագան»,- ընդգծել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Իր հերթին Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը նխօրյակին կոչ Է արել Եվրամիությանը մշակել Ուկրաինայի հետ հարաբերությունների երկարաժամկետ ռազմավարություն: «Եվրամիությունը չպետք Է դադարեցնի իր հարաբերությունները Ուկրաինայի ներկայիս կառավարության եւ նրա ժողովրդի հետ,- ընդգծել Է Շուլցը:- Վիկտոր Յանուկովիչը երկրի օրինականորեն ընտրված նախագահն Է: Մենք դրա հետ պետք Է հաշվի նստենք»:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեկտեմբերի 19-ին հայտարարել Է, որ Մոսկվայում ուկրաինա-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրված փաստաթղթերի փաթեթը չի հակասում Կիեւի եվրոպական ինտեգրացման ուղեգծին:
«Փաստաթղթերի փաթեթում Ուկրանիայի ինտեգրացման ուղեգծերի հակադրություն չկա: Դրանցում խոսքը չի վերաբերում ինտեգրացմանը, խոսքը վերաբերում Է տնտեսական հարաբերություններին»,- ասել Է Յանուկովիչը: Նա նաեւ հայտարարել Է, որ Ուկրաինան Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման դրական որոշում կընդունի, եթե պարզվի, որ դրա պայմանները շահավետ են երկրի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում